Կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը շարունակվում է նաև շարժական կայաններում

ԱԱրսեն Մկրտչյան

Մարի Հարությունյան (թերապևտ) - Եթե ճնշումը բարձր է լինում, տեղում մենք իջեցնում ենք «Կապտոպրիլով», եթե չի իջնում, ձգձգվում է, չենք կատարում պատվաստում: Եվ սատուրացիան՝ եթե իջած է լինում, չենք կատարում:

Քովիդի շրջիկ կայաններում շարունակվում է քաղաքացիների պատվաստման գործընթացը: Բուժաշխատողները կատարում են ջերմաչափում, ստուգում շնչառությունը, չափում արյան ճնշումը, հետո միայն որոշում՝ պատվաստել, թե ոչ: Պատվաստվել ցանկացողներին տալիս են անհատական կտրոն: Բժշկին մոտենալ կարելի է միայն այն դեպքում, երբ էկրանի վրա հայտնվում է կտրոնին նշված հերթական համարը:

Աննա Զազյան (պատվաստման շարժական կայանի պատասխանատու) - Հերթագրում ենք քաղաքացիներին, հերթով կանչում ենք, իրենք մոտենում են, պատվաստվում են, որպեսզի վեճերից խուսափենք, ավելի հանգիստ պատվաստումներն իրականացվեն:

Շարժական կայաններում բուժաշխատողներին տեխնիկական հարցերում օգնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները:

Լիանա Ավետիսյան (Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր) - Մենք այստեղ գրանցում ենք մարդկանց, անհրաժեշտության դեպքում՝ իրենց անվանացանկերով, որից հետո արդեն ուղեկցում ենք նաև պատվաստման կետ: Հիմնականում մոտենում են հարցերով, թե ո՞րը ունենք, ո՞ր պահին կարող են մոտենալ, ունենում են որոշակի հարցեր, որոնց պատասխանում են կամավորները:

Նկարահանման ընթացքում կայաններից մեկում պատվաստման համար հերթագրվել էր 80-ից, մյուսում՝ 40-ից ավելի անձ: Բժիշկների խոսքով՝ առավել մեծ ակտիվություն է նկատվում աշխատանքային օրերին:

Նոյեմբերի 11-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափ ստացել է 653000, երկրորդ դեղաչափ՝ 300000-ից ավելի քաղաքացի:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում