ՆՆարե Ոսկանյան

Սպիտակ համայնքում հիմնվում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

Սպիտակ համայնքում հիմնվում է Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության 2 ծրագրի շրջանակներում Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն է հիմնվում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում:

 
Շինարարական աշխատանքները սկզբնափուլում են. կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 1 տարուց: Այն ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով:
 
Միասնական ընդունարաններում մեկ պատուհանի սկզբունքով շահառուների դիմումներն ընդունելու, այնուհետև հետին գրասենյակներում բոլորովին այլ մասնագետների կողմից դրանք մշակելու և ընթացքավորելու մեխանիզմն ու գործընթացը լիովին բացառելու են կոռուպցիոն գործոնը՝ ապահովելով հնարավորինս հասանելի ու արագ սոցիալական ծառայությունների մատուցում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում