ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը

Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը և «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում  սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների և սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաև պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին արտանետումներից և արտազատումներից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները:

Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաև ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում