Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ի հատկացրել է 25 հազար եվրո հավելյալ գումար՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Նշված աջակցությունը տրամադրվել է դրամ-եվրո փոխարժեքի տատանումներով պայմանավորված՝ պահպանվող տարածքների բյուջեում առաջացած ճեղքվածքը լրացնելու նպատակով։
Նշենք, որ 2021 թ. ֆինանսական տարվա համար CNF-ը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Դիլիջան» և «Արփի լիճ» ազգային պարկերին ընդհանուր առմամբ փոխանցել էր շուրջ 635 հազար եվրո։
Հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը:










