ԳԳոհար Սարգսյան

Նոյեմբերի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք

Նոյեմբերի 11-12-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 77 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 11-12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 3, անձի առևանգման, զենք-զինամթերքի առգրավման և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, փաստաթղթի կեղծիքի, ծեծի ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 և խարդախության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում