Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Մեծ Բրիտանիայի դեսպան Յան Գոլարտին։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը ողջունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գծով առաջին քայլը։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Լիբանանի մօտ Անգլիոյ դեսպան դոկտ. Իան Գոլարտ այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և երկար հանդիպում մը ունեցաւ: Քննարկումի նիւթ դարձան ընդհանրապէս Միջին Արևելքին ու մասնաւորաբար Լիբանանին առնչուած շարք մը հարցեր:
Այս առիթով, Վեհափառ Հայրապետը ողջունելով վերջերս Անգլիոյ խորհրդարանին կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման գծով առնուած առաջին քայլը իր գնահատանքը յայտնեց Անգլիոյ՝ հայ ժողովուրդին դատին գծով ցուցաբերած զօրակցութեան համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:










