ՆՆարե Թադևոսյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 36 տրանսպորտային միջոց, հայտնաբերել՝ 2 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 36 տրանսպորտային միջոց, հայտնաբերել՝ 2 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 11-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։

Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում