ԱԱրսեն Մկրտչյան

Դիտարկվել են Ավանի և Նոր Նորքի իրացման ցանցերը և սննդի կազմակերպությունները

Դիտարկվել են Ավանի և Նոր Նորքի իրացման ցանցերը և սննդի կազմակերպությունները

Չորեքշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid-19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

 

18 օբյեկտում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ:

 

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում