ԳԳոհար Սարգսյան

Հունվարի 20-ից շաբաթական 2 անգամ Երևան-Կապան-Երևան չվերթեր կիրականացվեն

Հունվարի 20-ից շաբաթական 2 անգամ Երևան-Կապան-Երևան չվերթեր կիրականացվեն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի «Սյունիք» օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Այսօրվա նիստում Կառավարությունն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ որոշում՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:

Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում