ՆՆարե Ոսկանյան

«Տաշիր պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ

«Տաշիր պիցցա» սննդի կետերում սուր աղիքային թունավորման դեպքերի գործն ընդունվել է ՔԿ-ի վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում մեկնարկել է համապատասխան քննություն՝ պարզելու 2021 թ. հոկտեմբերի 3-ից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող «Տաշիր պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու հետևանքով մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերի հանգամանքները:

Հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ հոդվածի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթ: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում