ԳԳևորգ Թոսունյան

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական Acciona Energy ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է ներդրումային ծրագիր

Կոտայքի մարզպետն ընդունել է իսպանական Acciona Energy ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է ներդրումային ծրագիր

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր՝ իսպանական Acciona Energy ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առռարաս Պանյոսին, Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռասին, ընկերության ինժեներ Ալեխանդրո Խոսեին և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին:

Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի օգնական Ստեփան Բաղդասարյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտը համակարգող ստոբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր մարզպետի հետ քննարկել կառավարություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվող հողմային կայանների կառուցման ծրագիրը:

Հյուրերը մարզպետին մանրամասն ներկայացրել են նախագիծը և ծրագրով նախատեսված աշխատանքների ներկա փուլը: Էներգետիկայի ոլորտում համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերությունը պլանավորում է ներդրումային ծրագրի միջոցով հողմակայաններ կառուցել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 12 բնակավայրում:

Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, նախատեսվում է մոտ 202 մեգավատ հզորությամբ և 276 միլիոն դոլար արժողությամբ 37 տուրբինների տեղադրում:

Այժմ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և այլ փորձաքննությունների փուլում են գտնվում: Նախատեսում են 2022 թվականին ստանալ շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնել տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկել դրանք:

Իր մտահոգությունը հայտնելով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների հետ կապված՝ մարզպետը պատրաստակամություն է հայտնել բոլոր փորձաքննությունների բարեհաջող ավարտից հետո իր լիազորությունների շրջանակում ոչ միայն աջակցել ներդումային նախագծի լիարժեք իրագործմանը մարզում, այլ նաև խորացնել ու ամրապնդել հետագա համագործակցությունը:

Acciona Energy ընկերությունն ընդգրկված է Energy Intelligence-ի աշխարհի լավագույն 100 կանաչ էներգիայի ծառայություններով զբաղվող ընկերությունների ցուցակում՝ տարիներ շարունակ գլխավորելով այն և ճանաչված է որպես համաշխարհային խաղացող կայուն էներգիայի ոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում