ՆՆարե Ոսկանյան

Կայացել է վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը

Կայացել է վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) և Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN Հայաստան) հետ համագործակցությամբ տեղի է ունեցել վերադարձի և վերաինտեգրման հարցերով ֆորումի 11-րդ հանդիպումը, որին մասնակցել են ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՄԾ պետի տեղակալ Իրինա Դավթյանը և վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագրի ղեկավար Անկե Մերթենսը։

Ի․ Դավթյանը հակիրճ անդրա­դարձել է ոլորտի քաղաքականութ­յան հիմնախնդիրներին, ներկայացրել «ՀՀ միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թվականների ռազմավարության» նախագծի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև փաստաթղթով ամրագրված հիմնական ռազմավարական նպատակներն ու ուղղությունները։

ՄՔՄՄԿ կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի կարողությունների զարգացման բաղադրիչի պատասխանատու Քրիստինա Գասպարյանը ներկայացրել է 2021թ. հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որոնք ուղղված են միգրացիոն ծառայության մարդկային և տեխնիկական կարողությունների հզորացմանը։

«ERRIN Հայաստան» ծրագրի հոգեբան Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ՄԾ աշխատակազմի հետ վերապատրաստման և շահառուների հետ տարվող հոգեբանական աշխատանքները։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT ARMENIA» ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյանը մանրամասն ներկայացրել են ծրագիրը, որն ուղղված է աջակցելու միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ներկայացուցչության տնօրեն Հյուգ Գեբհարթը և OFII-ի կողմից իրականացվող վերաինտեգրման ծրագրի պատասխանատու Վարդուհի Միքայելյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքները Հայաստանում, ինչպես նաև Ֆրանսիայից Հայաստան կամավոր վերադարձած քաղաքացիներին աջակցող ծրագրի շրջանակներում հաջողված պատմությունների վերաբերյալ տեսաշար։

Հանդիպման մասնակիցների միջև տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերում կատարված վերջին փոփոխություններն ու ընթացիկ զարգացումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում