«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Հույս ունենք՝ 2027-ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

ՔՊ խմբակցության նիստում քննարկվել են նոր Սահմանադրության հրապարակված նախագծին առնչվող հարցեր

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար նոր պահանջներ կսահմանվեն

ԼԼիլիթ Ասատրյան

ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ. ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցողների համար նախատեսվում է նոր պահանջներ սահմանել: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության օրինագծին:

Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Օդանավակայանի տաքսիների կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել A տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը սահմանվում է տարեկան 200 հազար դրամ: Սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մեքենաների կահավորմանն ու արտաքին տեսքին ներկայացվող պահանջներ, ավելի հստակ ասեմ՝ այն պետք է լինի շախմատաձև և «Աէրո տաքսի» գրառմամբ նշանով, գույնի մասով ընտրել ենք սպիտակ գույնը, և տարիքային սահմանափակում է դրվել՝ 7 տարուց ավել շահագործվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակ լիցենզիա ստանալ:

Առանց համապատասխան լիցենզիայի, ուղևորափոխադրում իրականացնելու համար կսահմանվի 50 հազար դրամ տուգանք: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հետաքրքրվեց, թե ինչպես է լուծվելու անհատ վարորդների հարցը, պատգամավորն օրինագծի հետ կապված կոռուպցիոն ռիսկի առաջացման մտավախություն ունի:

Հռիփսիմե Ստամբուլյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Արդյոք այս օրինագիծն, ի վերջո, չի՞ բերի մենաշնորհային ինչ-որ բաների, որ շատ մարդիկ դուրս մնան այս գործընթացից:

Արմեն Սիմոնյան - Մենաշնորհ չի առաջանա, որովհետև, նախ՝ լիցենզիան քվոտավորված չէ, սահմանափակ քանակի չէ, որպեսզի ինչ-որ մի կազմակերպություն գա, ստանա x քանակի լիցենզիա, և որևէ մեկն այլևս չկարողանա: Քանի որ հավասար պայմաններ են դրված, չեմ կարծում, որ սա կբերի անհատ վարորդների ինչ-որ դժվարությունների և տարեկան 200 հազար տուրք վճարելու համար, եթե բաժանենք օրական պատվերների թվի, որոնք տեղի են ունենում օդանավակայանի տարածքից, դա մեծ գումար չէ:

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Մեկ այլ նախագծով, գործադիրը նախատեսում է փոփոխություն կատարել կաթնամթերքի շուկայում: Առաջարկվում է կաթնային յուղ պարունակող մթերքը խանութում տարանջատել բնական կաթից պատրաստված մթերքներից, դրանք տեղավորելով այլ դարակներում:

Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Կաթնային յուղը, որպես հումք շատ ավելի էժան է, քան բնական կաթը և այս պահին գնային որևէ տարբերություն չկա այն կաթնամթերքի մեջ, որը պատրաստված է բնական կաթից, և այն կաթնամթերքի մեջ, որը պատրաստված է կաթնային յուղից, հետևաբար առաջարկում ենք, ուղղակի օրենքով սահմանել, որ դարակաշարերով առանձնացված լինի, որպեսզի սպառողը, երբ գա գնելու, հասկանա՝ որն է կաթնային յուղ պարունակող, որը՝ չէ:

«Քաղաքացիական պայմանագրից» Ծովինար Վարդանյանը կարևոր է համարում կարգավորումը, սակայն կարծում է՝ պետք է խնդիրը լուծել այլ եղանակով:

Ծովինար Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Սա փոքր ձեռնարկատիրոջ համար, որը տեղի խնդիր ունի ներկայացնելու իր ապրանքը, կարող է, օրինակ, խնդրահարույց լինել: Հնարավոր չէ՞ր այս հարցը զուտ պիտակով լուծել, այսինքն՝ պիտակը դրվի, իմանա, որ սա այս է, սա՝ այն, եթե շատ տեսանելի պիտակ լիներ ընդամենը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվում է նաև այդ տարբերակը և ներկայացված կարգավորումը միայն կարճաժամկետ լուծում է:

Ռաֆայել Գևորգյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Քանի որ տեխկանոնակարգերը գրվում են ԵԱՏՄ-ի համար, այսինքն՝ փոփոխությունը պետք է արվի ամբողջ ԵԱՏՄ տարածքում: Տեխկանոնակարգերում փոփոխություն անելու հարցը քննարկել ենք ԵԱՏՄ-ում, թերևս մեր բելառուս գործընկերների համար դա խնդիր էր առաջացնելու:

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԱՀ ԳԱՆՁԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾԸ

Հարցուպատասխանի ավարտին որոշվեց օրինագծի քննարկումը հետաձգել 2 ամսով՝ այն լրամշակելու համար: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց նաև Հայաստանում օնլայն ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից ավելացված արժեքի հարկ գանձելու նախագծին: Google-ը, Netflix-ը, Amazon-ը և այլ կազմակերպություններն այդ հարկը հիմա էլ են հաշվարկում, և փոփոխությունից հետո նշված գումարները կհոսեն պետական բյուջե:

Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Ֆիզիկական անձանց կյանքում որևէ բան չի փոխվում, ֆիզիկական անձանց վրա որևէ բեռ չի դրվում, սա ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից, կամավորության սկզբունքով, սեփական կամքով, նաև մեր հետ գործակցության ուժով՝ ԱԱՀ-ի գծով պարտավորությունները հաշվարկելու և վճարելու մասին է:

Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած օրենքի նախագծերը կքննարկվեն խորհրդարանի լիագումար նիստում:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում