ԳԳևորգ Թոսունյան

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օր կլինի նաև հունվարի 2-ը

Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օր կլինի նաև հունվարի 2-ը

Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում էր ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել և հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ, և որոշում է կայացվել հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցանկում:

Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային թողնելու առաջարկին, նշել է, որ առաջարկը մանրամասն ուսումնասիրվել է, սակայն այն ընդունելը տնտեսական առումով նպատակահարմար չէ: 

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Կառավարությունն առաջարկում էր հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում