ՆՆարե Թադևոսյան

Հոկտեմբերի 4-15-ը շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է մոտ 15 մլն դրամ. ԲԸՏՄ

Հոկտեմբերի 4-15-ը շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է մոտ 15 մլն դրամ. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 4-15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 24-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 14.981.960 ՀՀ դրամի չափով վնաս, 7 դեպքով նշանակվել է 630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 4.766.707 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 2.140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում

Արձանագրվել է 23 դեպք, որից 23-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 14.840.840 ՀՀ դրամի չափով վնաս, 6-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 250.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 141.120 ՀՀ դրամի չափով վնաս, 1-ով նշանակվել 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 4.516.707 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Սահմանված ժամկետում հաշվետվությունների չներկայացում:

Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտում

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.389.000 ՀՀ դրամ:

Ստուգումներ և դիտարկումներ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝

2-ը՝  ընդերքօգտագործում.

2-ը՝ արտադրություն.

1-ը՝ ջրամատակարարում։

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 2.600.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 28.389.870 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում