ԳԳևորգ Թոսունյան

Վանաձորի թիվ 25 դպրոցը պարգևատրվել է՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացը գերազանց իրականացնելու համար

Վանաձորի թիվ 25 դպրոցը պարգևատրվել է՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացը գերազանց իրականացնելու համար

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան ընդունել և շնորհակալագրերով է պարգևատրել Վանաձորի «Վիկտոր Համաբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին՝ ուսումնական հաստատությունում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացը գերազանց իրականացնելու և սանիտարահիգիենիկ նորմերը լավագույնս պահպանելու համար:

 

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Լոռու մարզային մասնաճյուղը խստացված ստուգայցեր է պարբերաբար կատարում կրթական կառույցներ և արդյունքների մասին տեղեկացնում մարզային իշխանություններին: Թիվ 25 հիմնական դպրոցը ստուգումների արդյունքում ամենաօրինակելի կրթօջախն է համարվել:
 
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով դպրոցում օրինակելի կարգուկանոն հաստատելու գործում ունեցած մասնակցության համար շնորհակալագրեր են տրվել դպրոցի գործադիր տնօրեն Անահիտ Ղազումյանին, տնօրենի տեղակալ Լուսինե Սոխակյանին, դասվար Անահիտ Ջահանգիրյանին:
 
Դպրոցի տնօրենը մարզպետի հետ զրույցում հայտնել է, որ անձնակազմի ավելի քան 90 տոկոսը պատվաստվել է, դպրոցն ունի 857 աշակերտ և այստեղ, աշակերտից մինչև ուսուցիչ, ամեն վայրկյան ուշադիր են սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում: Մարզպետ Արամ Խաչատրյանը կոչ է արել չթուլացնել զգոնությունը, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարեն այս հիվանդությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում