ՄՄերի Եգորյան

Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

Հրդեհ՝ Հրազդան քաղաքում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 21:08-ին: Մասամբ այրվել են շինության (81 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և 200 հակ պահեստավորած անասնակեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում