ԱԱՏՄ ստուգայցը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեում

ՀՀայկ Նավասարդյան

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցը այսօր շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեում էր: Տեսուչները ստուգում են հակահամաճարակային կանոնների պահպանումը:

Աշոտ Խարբերդյան (ԱԱՏՄ տեսուչ) - Մենք հիմա նայում ենք ախտահանման մատյանը, որովհետև ստեղ ինձ անծանոթ լուծույթով է իրականացվել, ես հրավիրեցի մասնագետին, սա ինչ ախտահանման միջոց է:

Ախտահանման միջոց, դիմակի կրում, աշխատակիցների ՊՇՌ թեստավորումն ու պատվաստումը հավաստող մատյաններ. տեսուչները սենյակից սենյակ են անցնում, ստուգում, պարզում: 

Անտառային կոմիտեի աշխատակիցների 73 տոկոսը պատվաստվել է՝ տվյալները հայտնում է ժամանակավոր պաշտոնակատարը:

Պավել Ցուգունյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» կոմիտեի նախագահի պաշտոնակատար) - Թեստերը ներկայացնում են, պահպանում ենք կանոնները, ուղղակի ունենք տարիքային մարդիկ, ովքեր թրոմբ-բան ունեն, դրա համար նրանք թեստ են հանձնում:

Անտառային կոմիտեից՝ «Հայանտառ» ՊՈԱԿ, մշտադիտարկումը նույնն է, պահանջը՝ անփոփոխ՝ դիմակ դնելը պարտադիր է, պատվաստված լինելը վիրուսին հաղթելու լավագույն տարբերակը, հիշեցնում են տեսուչները:

Արթուր Պետրոսյան (Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ) - Այս պահի դրությամբ կոմիտեի 23 աշխատակիցներից 22-ը երկու դեղաչափով պատվաստվել են, մեկը բժշկի ցուցումով չի պատվաստվել:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 8-ը 3801 ստուգայց է իրականացրել, կազմել 204 արձանագրություն՝ 6.5 միլիոն դրամ տուգանքի չափով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում