ԳԳոհար Սարգսյան

Կարևորվել է կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը

Կարևորվել է կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկման է ներկայացրել ««ՀՀ Կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Նպատակն է առավել մատչելի դարձնել երկու երկրների կրթության ոլորտի մասնագետների, կրթական հաստատությունների միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև նպաստել հետազոտողների, դասախոսների, ուսանողների և աշակերտների փոխանակման ծրագրերին:

Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանը կարևորել է նախագծի ընդունումը՝ ընդգծելով կրթության բնագավառում հնարավորությունների ընդլայնման փաստը:

Քվեարկությամբ նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում