ԱԱրևիկ Աբելյան

Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները

Քննարկվել են կաթվածի բուժման խնդիրները

Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ:

Առցանց կապով հանդիպմանը միացել է նաև Բոստոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանը:

Հանդիպման օրակարգում էին Կաթվածի խորհրդի կառավարման և առողջապահության նախարարության հետ գործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները նշել են, որ, որպես ինքնավար կառույց, պատրաստ են կաթվածի բուժման վերաբերյալ խորհրդատվություն տալ առողջապահության նախարարությանը:

Կարևորելով մասնագիտական խորհրդատվական կառույցների ինքնավարությունը` նախարարը շեշտել է Հայաստանի մասնագետների ներգրավվածության նպատակահարմարությունը:

«Իմ միակ ցանկությունն է, որ խորհուրդը ընդգրկուն լինի Հայաստանի մասնագետների համար»,- նշել է նախարարը:

Քննարկվել են նաև Գյումրիի բժշկական կենտրոնում գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի ընթացքը, կաթվածի բուժումը մարզային բնակչության համար հասանելի դարձնելու ուղղությամբ քայլերը:

Անդրադարձ է եղել կաթվածի հեռաբժշկության զարգացման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման հնարավորություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում