ՆՆարե Ոսկանյան

Դիտարկվել է 29 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 3 խախտում

Դիտարկվել է 29 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 3 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառման շրջանակում նոյեմբերի 9-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը։ 

Երևանում ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսոմոտորային ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում․ տաքսոմոտորային փոխադրում իրականացնող 2 վարորդ դիմակ չի կրել, 1 դեպքում էլ գերբեռնված ուղևորափոխադրում է կատարվել։ Նշված խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Արարատի մարզում, մասնավորապես՝ Արտաշատի երթակարգավարական կետում  մշտադիտարկվել է 15 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ 4 ուղևոր իջեցվել է տրանսպորտային միջոցից՝ դիմակ չկրելու պատճառով։ Ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների կողմից հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր չեն արձանագրվել։ 

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում