Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԼԼիլիթ Սեդրակյան

Սոցցանցերում խարդախության դեպքերով մեղադրանք է առաջադրվել Երևանի 32-ամյա բնակչին

Սոցցանցերում խարդախության դեպքերով մեղադրանք է առաջադրվել Երևանի 32-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս:

Մասնավորապես պարզվել է, որ 2020-2021թ թ. ընթացքում հիշյալ տղամարդը, Odnoklassniki.ru սոցիալական ցանցում` GAG Yan, GAGO YAN և Gagik Avetisyan անուններով, Facebook.com սոցիալական ցանցում` Gagik Asatryan անվամբ, Instagram.com կայքում «g.22.g22.g.22.g» անվամբ գրանցված օգտահաշիվների միջոցով ծանոթացել է մի շարք կանանց հետ, ներկայացել որպես ֆինանսապես ապահովված անձ, վերջիններիս ամուսնանալու կեղծ խոստումներ տալով՝ ձեռք բերել նրանց վստահությունը: Խաբեությամբ տիրանալով վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին՝ 32-ամյա տղամարդը ձևակերպել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել դրանցով ստացված՝ ընդհանուր 3.050.000 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, վերջինս, չարաշահելով վերոնշյալ կանանցից մեկի վստահությունը, խարդախությամբ հափշտակել է նրա ոսկյա զարդերը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 178-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հանցագործության այս տեսակի տարածումը՝ վերոնշյալ անվանումներով գրանցված օգտատիրոջ կողմից կատարված, ինչպես նաև համանման այլ հանցավոր արարքներից տուժած քաղաքացիներին վարույթն իրականացնող մարմինը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին, միաժամանակ նաև զերծ մնալ սեփական դրամապանակների տվյալներն այլ անձանց տրամադրելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում