ԱԱրսեն Մկրտչյան

Գերմանիայի կառավարությունը 40 միլիոն եվրո է հատկացրել Կովկասի բնության հիմնադրամին

Գերմանիայի կառավարությունը 40 միլիոն եվրո է հատկացրել Կովկասի բնության հիմնադրամին

Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին (CNF) աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել, ինչը գնահատանք է հիմնադրամի նպատակասլաց աշխատանքի, տեղեկացնում են Կովկասի բնության հիմնադրամից:

Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։

Կովկասի բնության հիմնադրամը աջակցում է տարածաշրջանի երեք երկրների եզակի կենսաբազմազանության պահպանության գործին։

Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում