Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում շտապօգնության մեքենաների ավտոպարկը կրկնապատկվել է, փոփոխվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«Պատերազմից առաջ Չինաստանից ստացանք մեծ խմբաքանակ, բայց պատերազմի ընթացքում էլ այնքան մաշվեցին մեր ռեսուրսները, որ այդ ընթացքում պետությունը հատկացրեց միջոցներ, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք ձեռք բերել ամենագնացներ: Այս պահին էլ դրանք շատ մեծ օգնություն են մեր մարզերում դժվարանցանելի ճանապարհներին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Ճապոնիայի կողմից պետական դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվելու լավ հագեցված շտապօգնության մեքենաներ:

«Չենք սպասելու, որ մեր պարկը որևէ կետում մաշվի այնքան, որ սպասենք փրկօղակների»,- ասաց Ավանեսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում