2022 թվականին ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն կավելանա 4.7 տոկոսով

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Առողջապահության նախարարության հատկացումները:

Այսպես, 2022 թվականին առողջապահության նախարարությանը կհատկացվի 120 միլիարդ դրամ՝ 2021 թվականին հաստատված 114 միլիարդ 500 միլիոն դրամի դիմաց:

«Սա 2021 թվականին հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 4.7 տոկոսով ավելի է: Մեկ առանձնահատկության մասին եմ ուզում շեշտել. տարվա ընթացքում պարբերաբար վերանայել ենք Առողջապահության նախարարության բյուջեն և կատարել ենք լրացուցիչ հատկացումներ՝ պայմանավորված այն առաջացող խնդիրներով, որոնք կապ ունեն կորոնավիրուսի  համավարակի դեմ պայքարի հետ:

Եթե միայն այս պահի դրությամբ 2021 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ Առողջապահության նախարարության ճշտված բյուջեն դիտարկենք, այն մոտ 142.2 միլիարդ դրամ է: Հետևաբար տարվա ընթացքում արդեն իսկ 27 միլիարդ դրամի ավելացումներ ենք կատարել: Իրականացված ծրագրերից մոտ 18 միլիարդ դրամը կապ ունի կորոնավիրուսի դեմ պայքարի կամ դրա հետևանքների կանխարգելման, վերահսկման, բուժման հետ»,- ասաց Խաչատրյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում