ՄՄարիա Գաբրիելյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք և 68 մահ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք և 68 մահ

Նոյեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5240 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2235 մարդ, մահացել է 68 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 748751, որից  684154-ն ապաքինվել են: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10368:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53544 փորձարկում, այդ թվում 33490-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20054-ը՝ ՊՇՌ  թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.79% է, վերջին 14 օրվանը՝ 9.55%, վերջին 7 օրվանը՝ 10.25%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2.000.388 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4942 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1313 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում