ՎՎահե Դավթյան

Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

Սուրեն Պապիկյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվել են նախագահը և քարտուղարը: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ Ֆեյսբուքի էջից:

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

 
Օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ:

Ըստ այդմ՝ որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում