ՄՄերի Եգորյան

Վերջին 2 օրում «Տաշիր պիցցայի» ծառայություններից օգտվածներին ԱՆ-ն հորդորում է վատ ինքնազգացողության դեպքում դիմել բժշկական օգնության

Վերջին 2 օրում «Տաշիր պիցցայի» ծառայություններից օգտվածներին ԱՆ-ն հորդորում է վատ ինքնազգացողության դեպքում դիմել բժշկական օգնության

«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

 

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, Առողջապահության նախարարությունը վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին հորդորում է դիմել բժշկական օգնության՝ ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում