10 հազար դրամով ձեռք էր բերվել պատվաստված լինելու հավաստագիր․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը

ՆՆարե Ոսկանյան

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 24-ամյա մի աղջիկ առանց պատվաստվելու ձեռք է բերել պատվաստված լինելու հավաստագիր։ Նա հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ աղջիկը հավաստագիրը ձեռք է բերել Շենգավիթ վարչական շրջանի բժշկական կենտրոններից մեկին կից պոլիկլինիկայում՝ բժշկուհուն տալով 10 հազար դրամ։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Հրազդանի բաժնից փոխանցվել են Շենգավիթի բաժին, որտեղից էլ հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա քննության։

Միջոցառումները շարունակվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում