ԳԳևորգ Թոսունյան

Փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել

Փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 5-ին Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Անցնող տարվա տասն ամսվա գործունեության արդյունքները, ձեռքբերումները և խնդիրները ներկայացրել են Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները: Քննարկվել են կադրային, տեխնիկական զինվածության, շենք-շինությունների վիճակի բարելավման վերաբերյալ հարցեր:

ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը մատնանշել է Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում գործունեության ընթացքում ի հայտ եկած թերությունները և բացթողումները՝ տալով մի շարք հանձնարարականներ:

Մասնավորապես հանձնարարվել է համակարգված աշխատանքներ իրականացնել անակնկալ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, խստորեն պահպանել կորոնավիրուսով պայմանավորված համավարակի անվտանգության կանոնները, խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ՝ բացառելով կարգապահական խախտումները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում