ԱԱրսեն Մկրտչյան

ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ տեսուչները շրջայց են կատարել Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Հինգշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Այդ մասին հայտնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը:

Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 6-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:

Շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում