ՆՆարե Թադևոսյան

«Եկե՛ք պատվաստվենք». նոյեմբերի 7-ին կանցկացվի «Պատվաստումների օր Երևանում» միջոցառումը

«Եկե՛ք պատվաստվենք». նոյեմբերի 7-ին կանցկացվի «Պատվաստումների օր Երևանում» միջոցառումը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում (Մոլդովական փողոց, 27/1) տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

 

Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

 

Տեղեկացնում ենք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում («Հիլլս» սպորտային համալիրում ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում