ԱԱրսեն Մկրտչյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդամակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին

Դեռևս 2020 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիմել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակին անդամակցելու նպատակով և սկսել անդամակցության գործընթացները։

Հոկտեմբեր ամսին կայացել էր Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի հերթական նիստը, որին առաջին անգամ հյուրի կարգավիճակով մասնակցում էր նաև Հանձնաժողովը։ Նիստից հետո Հայաստանի անդամակցության հարցով տեղի է ունեցել քվեարկություն և ձայների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը ընտրվել է հարթակի լիիրավ անդամ։  

Նշենք, որ Հարթակը ստեղծվել է 1997 թվականին Ֆրանսիայի և Կատալունիայի (Բարսելոնա) առաջարկով, նպատակ ունենալով ամրապնդելու Միջերկրածովյան երկրների միջև պատմական և մշակութային կապերը, հնարավորություն ստեղծելու տարածաշրջանի անկախ կարգավորող մարմիններին տեսալսողական մեդիայի կարգավորմանը վերաբերող թեմաների ուսումնասիրության և փորձի փոխանակման համար:

Հարթակին անդամակցում է 26 երկիր, իսկ նոյեմբերի 5-ից՝ նաև Հայաստանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում