Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ՎՎարդուհի Բալյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է, որ մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։

Ժենյա Ներսիսյանը ծնվել է 1931 թ. հուլիսի 26-ին Երևանում: 

Խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչում: 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։

1996 թվականին անգլիական բեմում խաղացել է Մարիամի դերը «Դատավճիռ» ներկայացման մեջ անգլերենով և արժանացել մամուլի ու հասարակության բարձր գնահատականին։ 1997-2002 թվականներին Լոնդոնի հայ համայնքում զբաղվել է հասարակական գործունեությամբ։ 2006 թվականին վերադարձել է Երևան ու հանդես եկել Թ. Ուիլյամսի՝ Վենաբլի «Անսպասելիորեն անցյալ ամռանը», Ա. Հաթավեյի՝ «Սիրո և մենության միջև» ներկայացումներում։

2008 թվականին Թատերական գործիչների միության բեմում հանդես է եկել Տատիկի դերում՝ Օլբիի «Ամերիկյան երազանք» պիեսում։ 2012 թվականին Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոն»-ում հանդես է եկել «Օսկարը և վարդագույն հագուստով տիկինը» մոնոներկայացմամբ։

Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով, Մովսես Խորենացու մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում