Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

Քննարկվել են COVID-19-ի պայմաններում քաղաքացիների տեղաշարժը և բուժումը կազմակերպելու հարցերը

Քննարկվել են COVID-19-ի պայմաններում քաղաքացիների տեղաշարժը և բուժումը կազմակերպելու հարցերը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում փոխնախարարը շեշտել է առողջապահության նախարարության և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև ձևավորված համագործակցությունը, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի կանխարգելման, հայտնաբերման և բուժման ծրագրի շրջանակներում:

Կողմերը քննարկել են COVID-19 համավարակի պայմաններում քաղաքացիների տեղաշարժը և բուժումը կազմակերպելու խնդիրները:

Լենա Նանուշյանը տեղեկացրել է, որ համավարակի ողջ ընթացքում օտարերկրյա քաղաքացիների թե ՛ բուժումը, թե ՛ պատվաստումը Հայաստանում իրականացվել է անվճար, և կարևորել է արտերկիր աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների համար փոխադարձության սկզբունքի հիման անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը:

Նա նաև անդրադարձել է ոչ վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով արտերկիր տեղափոխվող քաղաքացիների խնդիրներին:

Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում գործող COVID-19-ով պայմանավորված ճամփորդական սահմանափակումներով և պատվաստումային գործընթացով, ինչպես նաև Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար հասանելի անվճար բժշկական ծառայությունների փաթեթով:

Հաշվի առնելով առաջիկա տարիներին կորոնավիրուսային հիվանդության հնարավոր շարունակականության բնույթը, ինչպես նաև պայքարի անհրաժեշտությունը` Լենա Նանուշյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնչած մտքերը կարտացոլվեն Միգրացիայի միջազգային կազմակերպության ռազմավարության ծրագրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում