ՀՀայկարամ Նահապետյան

Անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

Անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 2-4-ը N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

Առաջին փուլում զորամիավորումը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալել դաշտային կառավարման կետեր։

Երկրորդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ երրորդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում