ԳԳայանե Թամամյան

Դիտարկվել է 66 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 5 խախտում

Դիտարկվել է 66 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 5 խախտում

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։

Արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 դեպք։

Վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում