ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են միգրացիոն գործընթացների կարգավորմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են միգրացիոն գործընթացների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի պատվիրակությանը՝ կազմակերպության կողմից հրավիրված միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

 

Վաչե Տերտերյանը ողջունել է Կլաուս Ֆոլդենի այցը Հայաստան և կարևորել այն առաքելությունը, որով նա ժամանել է, ընդգծելով, որ Հայաստանը միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացներում մշտապես ունեցել է միջազգային կազմակերպությունների աջակցությունը։
 
«Գոհունակությամբ արձանագրում եմ, որ այս ոլորտում ունենք շատ պրոֆեսիոնալ հանրույթ, ի դեմս հասարակական կազմակերպությունների, որոնցից շատերը նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների մանդատ ունեն։ Այս ամենի արդյունքում միգրացիոն գործընթացները Հայաստանում իրականացվում են հրապարակային քննարկումների և միջազգային փորձագիտական աջակցության միջավայրում»,-նշել է Վ․ Տերտերյանը։

 

ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայումս Հայաստանը ձեռնամուխ է եղել միգրացիոն նոր ռազմավարության մշակմանը, որը ըստ նրա, հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերները, պետք է հնարավորինս ճկուն լինի և ընդգրկի այն բոլոր ռիսկերը, գործոնները, որոնք կան այսօր և տեսանելի են մոտ ապագայում։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև միգրացիոն կարգավորման գործընթացներում համայնքներին գործնական դերակատարություն հատկացնելու, նրանց ներգրավելու հարցը։

 

ՄՄԿ փորձագետ Կլաուս Ֆոլդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ իր առաքելության շրջանակում նախատեսում է հանդիպել ՀՀ իրավասու պետական մարմինների, միգրացիոն գործընթացներում ներգրավված կառույցների հետ՝ Հայաստանի միգրացիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքներում աջակցություն տրամադրելու նպատակով։
 
Կլաուս Ֆոլդենը նշել է, որ 15 տարի առաջ մասնակցել է հայկական միգրացիոն գործընթացներին աջակցություն տրամադրելուն և, ոլորտում ձևավորված քաղաքականությունն ուսումնասիրելով` այսօր կարող է ասել, որ այս նոր գործընթացը շատ ամուր հիմքերի վրա է կառուցվելու։
 
Նա հույս է հայտնել, որ իր առաքելության շրջանակում հանդիպումների արդյունքում կկարողանա որոշակի առաջարկություններով հանդես գալ։

 

Հանդիպմանը ՄՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են նոր ռազմավարության դրույթներին, միգրացիոն գործընթացների կարգավորմանը վերաբերող մի շարք այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում