ԼԼիլիթ Գասպարյան

COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ

COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով։

 

Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներում բնակչության ցածր ընդգրկվածության հետևանք է:

 

Ուսումնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով առանձին կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունները՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, քննարկվում է աշխատողների՝ աշխատավայր ներկայանալիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի ներկայացման պարբերականությունը ներկայիս 14 օրվա փոխարեն 7 օր սահմանելու հարցը։
 

Քննարկումների ավարտից հետո իրավական ակտերի նախագծերը կամփոփվեն և կներկայացվեն նաև շահագրգիռ կողմերին՝ կարծիքներ և առաջարկություններ ստանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում