ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5206 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5206 նոր դեպք

Նոյեմբերի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5206 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4648 մարդ, մահացել է 53 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 738 171, այստեղից ապաքինվել է 678 288 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 238:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 615 հետազոտություն, այդ թվում 32 423-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 192-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 10.71% է, վերջին 14 օրվանը՝ 9.34%, վերջին 7 օրվանը՝ 9.77%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 990 501 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 469 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 648 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 159 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում