ԳԳայանե Թամամյան

Հրազդանում ավարտվում են փողոցների լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները

Հրազդանում ավարտվում են  փողոցների լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են՝ Հրազդանում գրեթե ավարտվել են կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող՝ փողոցների արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները:

 

Համայնքի տարբեր թաղամասերում, ըստ առաջնահերթության, կառուցվում են գիշերային լուսավորության նոր ժամանակակից համակարգեր:

 

Ծրագրի շրջանակում կառուցվում են 500 նոր հենասյուներ, տեղադրվում նույնքան լեդ լուսատուներ:

Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք՝ 50-50 տոկոս համաֆինանսավորմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում