Չի բացառվում, որ որոշ փոքր ՀԷԿ-երի գործունեություն կասեցվի

ԳԳևորգ Թոսունյան

Եղեգիս գետի էկոհամակարգը վտանգված է, բնապահպանական հնարավոր աղետի ռիսկը չեզոքացված չէ. միջգերատեսչական աշխատանքային խումբն ավարտել է գետի ու վտակների վրա գործող փոքր ՀԷԿ-երի գործունեության ուսումնասիրությունը:

Տիգրան Գեղամյան (շրջակա միջավայրի նախարարի խորհրդական) - Արդեն ավարտվել է բոլոր ՓՀԷԿ-երում ուսումնասիրությունը և, այսպես ասած, խախտումներ են հայտնաբերվել Եղեգիսի ու նրա վտակների վրա կառուցված ԹՀԷԿ-երում:

Գետի վրա գործող 2 տասնյակ փոքր ՀԷԿ-երի մեծ մասը շարունակում է աշխատել բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով: Ուսումնասիրությունները կրկին փաստել են՝ փոքր ՀԷԿ-երը շահագործողները պատշաճ էկոթողք չեն իրականացնում, ձկնուղիները բացակայում են: Որոշներում էլ ձկնուղիներ կան, սակայն փակված են: Գեղամյանը վստահեցրեց՝ խախտումները ոչ միայն բնապահպանական, այլև քաղաքաշինական են, փաստերն արդեն իսկ ուղարկվել են տեսչական մարմիններին: Առկա խախտումները կարող են հանգեցնել որոշ ՀԷԿ-երի գործունեության կասեցման:

Տիգրան Գեղամյան - Նախնական անուններ չեմ ուզում տալ, բայց հնարավոր է լիզենզիաներից զրկում, որովհետև եղել են ՀԷԿ-եր, որտեղ խախտումներն ահռելի մեծ են եղել:

Հայաստանում այս պահին 188 փոքր ՀԷԿ կա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կիսամյակային տվյալով՝ ևս 24 փոքր ՀԷԿ տարբեր տարիների կառուցման լիցենզիա է ստացել, որից երեքը՝ Եղեգիս գետի վրա, որի առանձին վտակներ արդեն իսկ չորացել են:

Տիգրան Գեղամյան - Իհարկե, մենք հասկանում ենք և՛ տնտեսական, և՛ էներգետիկ շահը, բայց չպետք է մոռանանք շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին:

Շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ է մշակում. դրա ընդունման դեպքում խախտումների համար փոքր ՀԷԿ-երի սեփականատերերն ավելի խիստ կպատժվեն:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում