Մեր արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. ԱԳ նախարարի տեղակալ

ԳԳոհար Սարգսյան

Մեր անվտանգային համակարգի վերանայում պետք է տեղի ունենա: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում:

«Մեր ընդհանուր անվտանգային համակարգի վերանայում պետք է տեղի ունենա, այն պետք է դառնա ավելի արդյունավետ և ավելի դիմակայուն ներկա տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ»,- ասաց Գևորգյանը:

Արտգործնախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը փորձում է խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները:

«Միևնույն ժամանակ դիվանագիտական գործիքակազմում պետք է լինի նաև մեր գործընկերներից նույն մոտեցումը պահանջելու, նույն մոտեցմամբ համագործակցելու ձգտումը: Ներկայումս մեր արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և Հայաստանի ազգային շահերի հետապնդմանը»,- ասաց Գևորգյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում