ՆՆարե Թադևոսյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 3-ին կատարվել է 207 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է գրանցվել:

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 74-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

 

Արձանագրվել է 2 մահ: Հիվանդներից 63-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, երկրորդ տիպի շաքարայաին դիաբետ, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
 
81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, գլխուղեղի գլոբալ իշեմիա, գլխուղեղի հիպոկսիկ ախտահարում:
 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17 550 քաղաքացու հետազոտություն, որից 2361-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

 

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով յուրաքանչյուրը իր և իր հարազատների առողջությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում