Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վիրավորներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է

ԳԳևորգ Թոսունյան

Հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վիրավորներից մեկը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, նրան միացված է արհեստական շնչառության սարք: Հիվանդանոցում գտնվող մյուս վեց տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Գագիկ Համբարձումյան, վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր - Մենք ունեցանք ծանր մեկ մահ, ջահել կին, որը բազմաթիվ կոտրվածքներ ուներ, մեկ շաբաթ պայքարեցինք: Նեյրովիրաբուժական մեկ հիվանդ ունենք, որն առայժմ վերակենդանացման բաժնում է: Վիճակը ծանր է՝ կայունացման միտումով: Մյուսները դուրս են գրվել: 2-ը, 3-ը պալատում են, պատրաստվում են դուրս գրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում