ԼԼիլիթ Սեդրակյան

Շիրակի մարզի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Շիրակի մարզի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։

Ծրագրի արժեքը 48 մլն 156 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը համայնքն է տրամադրելու։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում