Թմրանյութ` արտերկրից. իրավապահները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

ՆՆարե Ոսկանյան

Հոկտեմբերի 28-ին իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական  հետախույզների հետ, ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` Արտաշատ քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի մոտից բերման են ենթարկել Աթարբեկյան փողոցի 63-ամյա մի բնակչուհու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով արտերկրից ուղարկված փոստային ծրար, որի մեջ պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն, սուր հոտով, կիսամանրացված մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 19 գրամից ավելի քաշով: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում