ԱԱրևիկ Աբելյան

Կայացել է Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Կայացել է Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
Սյունիքի մարզպետարանում կայացել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Մինչ այս նիստերը կայացել են մարզի տարբեր համայնքներում։ Նիստին մասնակցել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, աշխատանքային խմբի անդամները՝ պետական տարբեր գերատեսչություններից ու մարզպետարանից, այն վարում էր խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ խնդիրներ․ մասնավորապես, հաստատվել են Գորիսի, Կապանի ու Սիսիանի բժշկական կենտրոնների համար թթվածնային խտացուցիչների ձեռքբերման, Կապանի վեց գյուղերի (Ներքին Հանդ, Սրաշեն, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Կաղնուտ) բնակելի տների տանիքների փոխման նախագծանախահաշվային աշխատանքները։
 
Հաստատվել է Տեղ համայնքի Վաղատուր գյուղի խմելու ջրի ջրագծի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների պատվիրումը։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերում էին մարզի անվտանգային միջավայրի բարելավմանը։ Աշխատանքային խմբի նիստերի ընթացքում հաստատված ծրագրերը մարզում ամբողջությամբ իրականացվում են ՀՀ կառավարության հատկացրած միջոցների հաշվին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում