ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացիներն արձագանքել են Facebook-ի անվանափոխմանը

Ամերիկացիներն արձագանքել են Facebook-ի անվանափոխմանը

Ամերիկացիների մոտ 40%-ը բացասաբար է վերաբերվում Facebook ընկերության վերանվանմանը Meta-ի, և միայն 25%-ն է հավանություն տալիս ընկերության նոր անվանմանը: Այդ մասին վկայում են Morning Consult ընկերության անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է РИА Новости-ն:

Հարցման համաձայն՝ ամերիկացիների 68%-ը շահագրգռված չէ վիրտուալ և լրացված իրականության Meta նախագծի օգտագործմամբ: Մետատվյալների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնականում տղամարդիկ և երիտասարդությունը, ինչպես նաև քաղաքային շրջանների բնակիչները:

Բացի այդ, հարցվածների 51%-ը Facebook-ի անվանափոխումը դիտարկում է որպես  ԶԼՄ-ներում բացասական արձագանքներից պաշտպանվելու փորձ:

Հարցման արդյունքները պարզել են, որ ամերիկացիների 54%-ը բացասաբար է վերաբերվում Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին, և միայն 22%-ն է աջակցում նրան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում