ԱԱրևիկ Աբելյան

Արամ Ա-ն Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Արամ Ա-ն Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղարին

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Ժնևում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար, դոկտոր Եոան Սաքային: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Դոկտ. Սաքա Վեհափառ Հայրապետին պարզեց Ե.Հ.Խ.ին դիմագրաւած դժուարութիւններն ու մարտահրաւէրները, ինչպէս նաև յառաջիկայ տարի տեղի ունենալիք համաժողովին նախապատրաստական աշխատանքներուն ընթացքը:

Նորին Սրբութիւնը Ե.Հ.Խ.էն ներս ունեցած երկար տարիներու իր փորձառութեան լոյսին տակ, ընդհանուր քարտուղարին փոխանցեց իր տեսակէտները կարգ մը կարևոր խնդիրներու ու ծրագիրներու գծով: Յայտնենք, որ համաժողովի պատրաստութեան աշխատանքներու լծուած յանձնախումբերուն մէջ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչները իրենց կարևոր նպաստը պիտի բերեն:

Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընևի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում